ԳլխավորԼուր

Կաթողիկոսը մասնակցեց ընտրություններին

Հունիսի 20-ին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Վաղարշապատի թիվ 14/11 ընտրական տեղամաս։

Քվեարկությունից հետո Ամենայն Հայոց Հայրապետը մաղթել է, որ Աստված բարի օրերն առատացնի մեր ժողովրդի կյանքում, և ամենքը սիրով ու միաբան լծվեն մեր երազների հզոր հայրենիքի կերտման նվիրական գործին։

Հայաստանում ընթանում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ 2008 ընտրատեղամասերում։ Մասնակցում է 25 քաղաքական ուժ։

Քվեարկությունը կավարտվն ժամը 20-ին։

Comment here