Հայաստանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
Հանրապետության 38 ընտրատարածքներում ժամը 8-ից մինչև 20.00-ն կգործի 2008 տեղամաս։
ՀՀ ընտրական օրենսգրքի 4-րդ գլխի 19-րդ հոդվածի համաձայն` քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաև տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով արգելվում է:
Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու։
Հայաստանում ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել են օտարերկրյա 49 և տեղական 68 լրատվամիջոցներ։
Դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային 8 և տեղական 19 կազմակերպություններ։
Հայաստանում ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 583 հազար 823 անձ։
Comment here
You must be logged in to post a comment.