ԳլխավորԼուր

Հայ բռնցքամարտիկը տեխնիկական նոկաուտով հաղթեց ադրբեջանցուն. տեսանյութ

Իտալիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության 3-րդ մրցումային օրը կաշվե ձեռնոցի հայ պատվիրակների հաղթարշավը շարունակվում է: Այսօր առավոտյան ռինգ դուրս եկած մեր բոլոր բռնցքամարտիկները հաղթել են իրենց մրցակիցներին, տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

60 կգ քաշային ժորժիկ Մարությանը իր առաջին մենամարտում գեղեցիկ հաղթանակ տոնեց ադրբեջանցի Ջալալ Գառբանովի նկատմամբ: Առաջին երկու ռաունդներում մեր բռնցքամարտիկը ուներ հսկայական առավելություն, նրա հարվածաշարերից մեկի ժամանակ մրցակիցը հոնքի պատռվածք ստացավ, և 2-րդ ռաունդում ռինգի մրցավարը դադարեցրեց մենամարտը: Այնուհետև բժիշկները թույլ չտվեցին շարունակել մենամարտը, և քանի որ Մարությանը նաև միավորներով մեծ առավելություն ուներ՝ հաղթանակը շնորհվեց հայ մարզիկին (տեսանյութ)

Գեղեցիկ հաղթանակ տոնեց նաև Արմեն Մաշակարյանը, ում համար սա երկրորդն էր այս առաջնությունում: Այս անգամ Մաշակարյանը պարտության մատնեց մոլդովացի Նիկոլա Բուկսային:

Comment here