ԳլխավորԼուր

Օլիմպիական խաղեր. Հովհաննես Բաչկովը` բրոնզե մեդալակիր

Հայաստանի ներկայացուցիչներից բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը պարտվեց ԱՄՆ-ից Դեյվիդ Քեյշուին: Վերջինս աշխարհի առաջնության փոխչեմպիոն է, Պանամերիկյան խաղերի արծաթե մեդալակիր:

Բաչկովը մինչ այս հաղթել է երեք մենամարտում` առավելության հասնելով Անտիգուա և Բարբուդայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի ներկայացուցիչների նկատմամբ:

Այսպիսով, Հայաստանը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճել է 4 մեդալ:

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճել են արծաթե, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալ:

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 8-ին:

Comment here