ԳլխավորԼուր

Օլիմպիական խաղեր. Վարսենիկ Մանուչարյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը

Հայաստանի լողի հավաքականի անդամ Վարսենիկ Մանուչարյանը, որը Օլիմպիական խաղերին մասնակցում էր «սպիտակ քարտ»-ով, չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կանանց 100 մետր ազատ ոճում Մանուչարյանը տարածությունը հաղթահարեց 59.18 արդյունքով և չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը:

Մինչ այս ելույթ ունեցած մարզիկներից հրաձիգ Էլմիրա Կարապետյանը ընդհանուր պայքարում գրավեց 18-րդ տեղը և չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը: Որակավորման փուլում պարտություն կրեց 73 կգ քաշային ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը, որը զիջեց Ղազախստանի ներկայացուցիչ Ժանսայ Սմագուլովին:

Մեկնարկային մենամարտում պարտություն կրեց նաև 52 կգ քաշային բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը. նա պարտվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջալալ Յաֆային:  Ծանրորդ Իզաբելա Յայլյանը 59 կգ քաշային կարգում երկամարտի 205 կգ արդյունքով 7-րդն է: Լողորդ Արթուր Բարսեղյանը 100 մետր ազատ ոճում չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը. հուլիսի 30-ին նա երկրորդ մեկնարկը կունենա (50 մետր, ազատ ոճ)։

Comment here