ԳլխավորԼուր

Օլիմպիական խաղեր. Էլմիրա Կարապետյանը չհաղթահարեց առաջին փուլը

Էլմիրա Կարապետյան

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի երկրորդ մեդալային օրը Հայաստանի հավաքականից առաջինը պայքարի դուրս եկավ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը։

Հրաձգության մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը մասնակցեց 10 մետրից օդամուղ ատրճանակի մրցաձեւին եւ գրավեց 18-րդ տեղը՝ հավաքելով 573 միավոր:

Նա չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը։

Comment here