ԳլխավորԼուր

Տնտեսավարողների հարկերի կասեցում կամ չեղարկում չի լինի

ՊԵԿ

Պետությունը չի պատրաստվում տնտեսավարողների հարկերի կասեցում կամ չեղարկում անել, սակայն կախված իրավիճակից՝ չի բացառում հարկային արձակուրդի հնարավորությունը:

Այս մասին ասուլիսում հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Հարկային արտոնություններ, որոնք ենթադրում են հարկերի չեղարկում, կասեցում կամ ներում, չեն քննարկվում այսօր: Կարող են քննարկվել հարկային արձակուրդներ տրամադրելու միջոցառումներ»,-ասաց ՊԵԿ-ի ղեկավարը։

Comment here