ԳլխավորԼուր

Ավելի քան 1100 ուսանողի վերադարձվել է 550 մլն դրամ. ՊԵԿ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երկու ուսումնական տարիների ընթացքում ավելի քան 1100 ուսանողի պետությունը վերադարձրել է 550 մլն դրամ, հայտնում են ՀՀ Պետական եկամուտների նախարարությունից։

Կառավարության հաստատած մասնագիտություններից որևէ մեկով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողները կարող են իրենց ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկից։

Տարվա մեջ երկու անգամ՝ սեպտեմբերի 1-15-ը և մարտի 1-15-ը, ուսանողը եկամտային հարկի գումարների վերադարձի դիմումն անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է բուհ։

Մանրամասները՝ տեսանյութում։