ԳլխավորԼուր

Կառավարությունն ընդլայնում է վարձավճարների փոխհատուցման շրջանակը

Կառավարությունն ընդլայնում է էլեկտրաէներգիայի, գազի և ջրի կոմունալ վճարների փոխհատուցման ծրագիրը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց, որ կառավարությունը կօգնի այն սպառողներին, ովքեր ունեն 10001 դրամից մինչև 25 հազար դրամ էլեկտրաէներգիայի սպառում և 30 հազարից մինչև 40 հազար դրամ գազի սպառում:

«Սպառողների ծախսի 30 տոկոսը կառավարությունը կփոխհատուցի: Եվ այս պարագայում կունենանք 207 հազար 837 էլեկտրաէներգիայի բաժանորդ և 81 հազար 697 գազի բաժանորդ»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը միաժամանակ նշեց, որ չգազիֆիկացված 310 գյուղերի բնակիչների համար էլեկտրաէներգիայի ծախսը կառավարությունը կփոխհատուցի 50 տոկոսով:

Միաժամանակ, այն բաժանորդները, որոնք մարտ ամսվա համար մինչև 3000 դրամ ջրի սպառում են ունեցել, ապա նրանց վարձավճարի 50 տոկոսը ևս գործադիրը կփոխհատուցի: Այս պարագայում առկա է 424 հազար 972 բաժանորդ:

Վարչապետն ուղիղ եթերը վերնագրել է «Կոմունալ ճգնաժամի ավարտը»:

Comment here