ԳլխավորԼուր

Ավելի քան 5000 ուսանող միացել է ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնությանը

Ուսման վարձի փոխհատուցում

Ուսման վարձի մասնակի փոխհատուցման նախաձեռնության առաջին ամենակարևոր փուլը ավարտված է, տեղեկանում ենք ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի ֆեյսբուքյան էջից։

Ավելի քան 5000 ուսանող իր ստորագրությամբ միացել է ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնությանը` դիմելու կառավարություն ուսման վարձի մասնակի փոխհատուցման խնդրանք-պահանջով։

Այսօր ժամը 13։00-ին ուսանողները պատրաստվում են համալսարանից երթով գնալ կառավարություն՝  դիմումը գործադիրին փոխանցելու համար։

Comment here