Տարածվել է տեղեկություն, որ ԵՊՀ ռեկտորատը քննարկում է գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին ուսման վարձի մասնակի փոխհատուցում այսուհետ չտրամադրելու որոշում, ինչը հիմնավորվում է բուհի ֆինանսական խնդիրներով։
Այս մասին նշված է ԵՊՀ ուսխորհրդի ֆեյսբուքյան էջում:
«Տեղեկության շուրջ ուսանողների բոլոր մտահոգություններին և հարցերին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հարցը գտնվում է քննարկման փուլում։
Վերջնական որոշման մասին առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ»,- նշված է գրառման մեջ:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։