ԳլխավորԼուրԿրթաթոշակ

Ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար

Կրթաթոշակ

Հայաստանի կրթական և սոցիալական ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող «Թադևոսյանս» բարեգործական հիմնադրամը, որի առաջնահերթություններից է երիտասարդների կրթական և մասնագիտական զարգացումը, հայտարարել է ուսման վարձի փոխհատուցման նոր ծրագրի մեկնարկի մասին։

Նախաձեռնությունը միտված է աջակցելու բարձր առաջադիմություն ունեցող և սոցիալական դժվարություններ ունեցող ուսանողներին՝ ապահովելով հավասար հնարավորություններ և խթանելով նրանց մասնագիտական աճը։

Ծրագրի շրջանակում ՀՀ բոլոր բուհերի բակալավրիատի ուսանողների համար կտրամադրվի ուսման վարձի ամբողջական փոխհատուցում։ Այն նախատեսված է հետևյալ մասնագիտությունների համար.

  • լրագրություն
  • հոգեբանություն
  • շուկայագիտություն
  • կառավարում
  • տվյալագիտություն։

Նախապատվություն կտրվի Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների երեխաներին  կամ` մասնակիցներին, ովքեր այս պահին ուսանող են։

Մրցութային կարգով կընտրվեն մինչև 35 ուսանող՝ հաշվի առնելով ակադեմիական առաջադիմությունը, սոցիալական վիճակը և մոտիվացիան։ Ընտրված մասնակիցները կստանան ուսման վարձի ֆինանսավորում բակալավրիատի ողջ ընթացքում՝ կիսամյակային վերանայմամբ։

Ծրագիրը ներառում է նաև կամավորական բաղադրիչ․ ուսանողները շաբաթական 10–15 ժամ կներգրավվեն հիմնադրամի կրթական և սոցիալական ծրագրերում՝ ձեռք բերելով նաև գործնական փորձ։

Դիմումների ընդունման ժամկետը սահմանված է 2026 թվականի ապրիլի 30-ից մինչև մայիսի 31-ը։

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը՝ նշված հղմամբ։

Այլ հարցերի համար կարող եք կապ հաստատել՝ 08000-00003, «Թադևոսյանս» բարեգործական հիմնադրամ