ԳլխավորԿրթաթոշակԿրթությունՈւսումնառություն արտերկրում

ՌԴ ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու հնարավորություն

Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանը

Երևանում ռուսական տունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ հայտարարում է կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ 2024-2025 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնությունում միջին մասնագիտական, բարձրագույն և լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և ռուս հայրենակիցները, ովքեր մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետության տարածքում (ՀՀ-ում ժամանակավոր բնակության իրավունք կամ կացության թույլտվություն ունեցողներ և Ռուսաստանի Դաշնության տարածքում 01.09.2023թ. դրությամբ գրանցում չունեցողներ):

Դիմում-հարցաթերթիկներն ու պահանջվող փաստաթղթերն ընդունվում են առցանց՝ մինչև 2023 թ. նոյեմբերի 1-ը:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել https://education-in-russia.com/ տեղեկատվական համակարգում:

Ուսումնական հաստատություններին և մասնագիտությունների ցանկին կարելի է ծանոթանալ ՌԴ կրթության և գիտության նախարարության կայքում հետևյալ հղումով՝ https://russia-edu.minobrnauki.gov.ru/:

Մրցույթի անցկացման (ընտրության կարգ, քննությունների ժամկետներ) վերաբերյալ տեղեկատվությունը կհայտարարվի լրացուցիչ:

Գրանցման, հարցաթերթիկի լրացման հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում անհրաժեշտ է դիմել Երևանում ռուսական տուն (Մարշալ Բաղրամյան 34):

Խորհրդատվության օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 11:00-17:00, ընդմիջում՝ 13:00-14:00:

Հեռախոս՝ +374 (12) 54-48-90 (լր. 422), +374 (98) 54-48-90 (լր. 422)

Էլ. հասցե՝ edu@arm.rs.gov.ru

Հարցադրումներ կարելի է տեղադրել նաև «Տելեգրամ» հարթակում՝ https://t.me/+-NlhvCmHA5FjMjUy: