ԳլխավորԼուր

Անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթ ուսանողների համար

Կայացել է «Լավագույն ուսանող- 2022»-ի մրցանակաբաշխությունը

ԿԳՄՍՆ-ն հրավիրում է մասնակցելու «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման» համար կայանալիք մրցույթին:

Մրցույթը նախատեսված է բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսանողների համար ըստ հետևյալ ոլորտների՝

  • բնագիտական (այդ թվում` մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ).
  • բժշկություն.
  • հումանիտար գիտություններ.
  • հասարակագիտություն.
  • ճարտարագիտություն (այդ թվում` ճարտարապետական/գյուղատնտեսական).
  • մշակույթ-սպորտ.
  • հայագիտություն,

Պահանջվող փաստաթղթային փաթեթը պետք է ներկայացնել մինչև սույն թվականի հոկտեմբերի 20-ը համապատասխան ինստիտուտի տնօրենին կամ ֆակուլտետի դեկանին: Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ համապատասխան ինստիտուտի տնօրինությունից կամ ֆակուլտետի դեկանատից:

«ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման» կարգի հետ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։