ԳլխավորԿրթաթոշակԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Կրթաթոշակ՝ Մեքսիկայում սովորելու նպատակով

Համալսարան Մեքսիկայում

Մեքսիկայի կառավարությունը սկսել է օտարերկրացիների համար նախատեսված` 2025-2026 ուստարվա կրթաթոշակների տրամադրման գործընթացը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Դիմումները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով՝ Ակադեմիական համագործակցության կառավարման համակարգի (SIGSA) միջոցով:

Մրցույթին հնարավոր է դիմել մինչև 2025 թ․ սեպտեմբերի 12-ը՝ Զարգացման համար միջազգային համագործակցության մեքսիկական գործակալության (AMEXCID) կայքի միջոցով։

Մանրամասների համար կարող եք դիմել ԿԳՄՍՆ արտաքին կապերի բաժին, հեռ.՝ (+374)10-599-646:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews