Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է նոր կրթաթոշակային ծրագրի մասին՝ նախատեսված լիբանանահայ ուսանողների համար, ովքեր վերադարձել են հայրենիք Լիբանանում վերջերս տեղի ունեցած ճգնաժամի արդյունքում:
Կրթաթոշակը նախատեսված է 2020-2021 ուստարվա համար: Կրթաթոշակային ծրագրին կարող են մասնակցել այն լիբանանահայ ուսանողները, ովքեր սովորելու են հայաստանյան բուհերում և ունեն բարձր ակադեմիական նիշ ու ֆինանսական աջակցության կարիք:
Կրթաթշակային ծրագրին կարող են դիմել և՛ բակալավրում, և՛ մագիստրատուրայում, և՛ ասպիրանտուրայում ու օրդինատուրայում սովորող լիբանանահայ ուսանողները:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հղմամբ և լրացնել էլեկտրոնային հայտադիմումը:
Հավելյալ տեղեկատվության համար կարող եք գրել Հայ Կրթական Հիմնարկության էլ. հասցեին՝ aef@aef.am կամ ֆեյսբուքյան էջին:
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 30:
Comment here
You must be logged in to post a comment.