ԳլխավորԼուր

Կրթաթոշակ տրամադրելու կարգում փոփոխություն է կատարվել

Կրթաթոշակ

Պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով սովորողներին կրթաթոշակ կտրամադրվի ըստ կիսամյակի։ Այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։

Ըստ հիմնավորման, անհրաժեշտություն է առաջացել կրթաթոշակային քաղաքականության վերանայման՝ մեծացնելով յուրաքանչյուր ուսանողին տրվող կրթաթոշակի չափը և հստակեցնելով կրթաթոշակի տրամադրման պայմաններն ու պահանջները:

Արդյունքում՝ ակնկալվում է պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով կրթաթոշակ տրամադրել ըստ կիսամյակների՝ խրախուսելով ուսանողների առաջադիմությունը: Մասնավորապես, մեկ կիսամյակի արդյունքում կրթաթոշակի տրամադրումը, հատկապես մագիստրոսի կրթական ծրագրով սովորողների դեպքում (մագիստրատուրայում ուսումնառությունը 2 տարի է) կնպաստի կրթության որակի բարձրացմանը՝ խրախուսելով ուսանողներին կենտրոնանալ առաջադիմության վրա:

Որոշումը կտարածվի 2025/2026 ուստարվանից պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով 1-ին կուրս ընդունված ուսանողների վրա:

Այսպիսով՝ 2025/2026 ուսումնական տարվանից բուհերում պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով (կրթական ծրագրերով) սովորողներին կտրամադրվի կրթաթոշակ՝

ա) առաջին կիսամյակում 70 000 դրամ,

բ) հաջորդ կիսամյակներում նախորդ կիսամյակի արդյունքներով միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 90,01% և բարձր ՄՈԳ ունեցողներին՝ 77 000 դրամ, 80,01-90,00% ՄՈԳ ունեցողներին՝ 70 000 դրամ:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews