ԳլխավորԿրթաթոշակՈւսումնառություն արտերկրում

Ուսման հրավեր` Թաիլանդից

Թաիլանդի Նգույենի գյուղատնտեսական և անտառային տնտեսության համալսարանը (TUAF) տրամադրում է 2021-2022 ուսումնական տարվա բակալավրիատի և ասպիրանտների կրթաթոշակներ՝ յուրաքանչյուր կրթաթոշակի համար 10.000 ԱՄՆ դոլար: Հայաստանին տրամադրվում է մեկ կրթաթոշակ:

Դասընթացները ներառում են՝

— Բնապահպանական գիտության և կառավարման բակալավր (Կալիֆոռնիայի Դևիսի համալսարանի հետ համագործակցությամբ, ԱՄՆ)
— Սննդի տեխնոլոգիայի բակալավր (Կալիֆոռնիայի Դևիսի համալսարանի հետ համագործակցությամբ, ԱՄՆ)
-Գյուղատնտեսության տնտեսագիտության բակալավր (Ավստրալիայի Նյու Ինգլանդ համալսարանի հետ համագործակցությամբ)
-Բնապահպանական գիտության մագիստրոս

Բոլոր ուսանողները հնարավորություն կստանան մեկ կամ 2 կիսամյակ փորձ ձեռքբերել կամ հետազոտություն իրականացնել տարբեր երկրների գործընկեր համալսարաններում:

Դիմելու անհրաժեշտ նախապայմաններից է անգլերեն լեզվի իմացությունը (IELTS վկայականի կամ դրան համարժեք այլ վկայականի առկայություն, 5.5 միավորից բարձր):

Բակալավրիատի դասընթացներին դիմելու համար անհրաժեշտ պայմաններն են՝ ավագ դպրոցի ավարտական վկայականը և 2021 թվականի փետրվարի 21-ի դրությամբ 30 տարին չլրացած լինելը:

Ասպիրանտների դասընթացներին դիմելու համար անհրաժեշտ պայմաններն են՝ բակալավրի աստիճան ունենալը և 2021 թվականի փետրվարի 21-ի դրությամբ 40 տարին չլրացած լինելը:

Բակալավրի կուրս՝
· լրիվ կրթաթոշակ ($ 7140 ուսման վարձ և չորս տարի անվճար հանրակացարան),
· կես կրթաթոշակ ($ 3570 ուսման վարձ և չորս տարի անվճար հանրակացարան):

Մագիստրոսական կուրս
· լրիվ կրթաթոշակ ($ 5400 ուսման վարձ և չորս տարի անվճար հանրակացարան),
· կես կրթաթոշակ ($ 2700 ուսման վարձ և չորս տարի անվճար հանրակացարան):

Դիմումներն ընդունվում են առցանց հետևյալ հղմամբ՝ http://aep.tuaf.edu.vn, որտեղ առկա է նաև դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

Հարցերի առկայության դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել aep.admission@tuaf.edu.vn էլփոստի հասցեով: Դիմելու դեպքում անհրաժեշտ է տեղեկացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ international@escs.am էլփոստի միջոցով:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը գարնանային ընդունելության համար 2020 թվականի դեկտեմբերի 15-ն է, իսկ աշնանային ընդունելության համար՝ 2021 թվականի հունիսի 30-ը:

Comment here