ԳլխավորԿրթաթոշակԿրթությունՈւսումնառություն արտերկրում

«Ներդրի՛ր տաղանդդ Իտալիայում» կրթաթոշակային ծրագիր՝ Հայաստանի ուսանողների համար

Իտալիա

2024-2025 թթ. ակադեմիական տարվա համար մեկնարկել է «Ներդրի՛ր տաղանդդ Իտալիայում» («Invest your talent in Italy») կրթաթոշակային ծրագրի գրանցման փուլը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Ծրագիրը ճարտարագիտության, բարձրագույն տեխնոլոգիաների, տնտեսագիտության, ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետների ուսանողներին Իտալիայում ուսումը շարունակելու հնարավորություն է ընձեռում: Կրթաթոշակները տրվում են իտալական բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական դասընթացների համար:

Գրանցումների վերջնաժամկետը 2024 թվականի մարտի 1-ն է:

Ծրագիրն իրականացվում է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության կողմից՝ Իտալիայի առևտրական գործակալության և ակադեմիական առաջխաղացման ու ուսումնական կողմնորոշման կենտրոնի «UNI-ITALIA» հետ համագործակցությամբ:

Ծրագրի մանրամասները հասանելի են հետևյալ հղումով: