Հայաստանում նախորդ տարի նորածիններին ամենաշատը տվել են Նարե և Դավիթ անունները, տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:
Հայաստանում 2023 թվականին ծնվել է 17 հազար 213 աղջիկ, 19 հազար 52 տղա:
Աղջիկներին ամենաշատը տրված անունների տասնյակում են, ըստ հերթականության, Նարե (747), Արփի, Մարիա, Լյուսի, Մանե, Մարի, Եվա, Լուսե, Անգելինա, Աննա անունները:
Տղաներին ամենաշատը տրված անունների տասնյակն է՝ Դավիթ (1251), Նարեկ, Հայկ, Մարկ, Տիգրան, Արեգ, Մոնթե, Միքայել, Ռոբերտ, Լեո: