ԳլխավորԼուրՇոուբիզնես

Երգչուհի Սիրուշոն հայտնել է նորածին դստեր անունը

Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ հայտնել է նորածին աղջկա անունը։

Նա ու ամուսինը՝ Լևոն Քոչարյանը, որոշել են աղջկան Զաբել ավանել՝ միավորելով երեխայի տատիկների անունները՝ Սյուզաննա և Բելլա։

Սիրուշոն իր գրառման մեջ հիշեցնում է նաև, որ Կիլիկիայի հայկական թագավորությունում եղել է նույնանուն թագուհի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ արտերկրում լույս աշխարհ է եկել երգչուհի Սիրուշոյի ու Լևոն Քոչարյանի երրորդ երեխան։ Զույգը ունի նաև որդիներ՝ Ռոբերտը և Միքայելը։