ԳլխավորԼուր

Ծնվել է երգչուհի Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի դուստրը

Սիրուշո

Սիրուշոն ընտանիքի հետ այս պահին գտնվում է ԱՄՆ-ում։ Ընտանիքում սպասվող համալրման մասին երգչուհին հայտնել էր մարտ ամսին։

Ծնվել է երգչուհի Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի դուստրը, հայտնում է Armdaily.am-ը։ Զույգն այս պահին ԱՄՆ-ում, որտեղ էլ լույս աշխարհ է եկել նրանց երրորդ երեխան։

Ընտանիքում սպասվող համալրման մասին Սիրուշոն հայտնել էր մարտ ամսին։ Հիշեցնենք, որ Սիրուշոն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի կինն է։ Նրանք ունեն երկու որդի, որոնք ևս ծնվել են ԱՄՆ-ում։