ԳլխավորԼուր

23-ամյա երիտասարդն ինքնասպանություն է գործել Երևանում

Հիվանդանոց

Այսօր ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հայոց ցեղասպանության թանգարանի մոտ դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Հայկ Մ.-ն էր, ով նշված տարածքի բարձրությունից ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ առավոտյան նրա մայրը դիմել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ որդին  հեռախոսով իր ազգականին  հաղորդագրություն է ուղարկել, ապա ավտոմեքենայով եկել է նշված վայր, մեքենան կայանել,  իսկ հետո իրեն ցած է նետել բարձրությունից:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: