Հունվարի 16-ին Ուկրաինայի Զապորոժյե քաղաքում մոտ 40 մետր բարձրություն ունեցող կամրջից 16-ամյա մի տղա է ցած նետվել, տեղեկացնում է strana.ua-ն։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արձանագրել են նրա մահը։
Պատահարը տեղի է ունեցել մոտավորապես ժ. 14.30-ին։ Անցնող ավտոմեքենաներից մեկի վարորդը նկատել է պատնեշն անցած երիտասարդին ու փորձել է նրան համոզել՝ ցած չնետվել, սակայն ապարդյուն։
Նախնական տվյալներով՝ տեղի հիդրոէներգետիկական քոլեջի ուսանողն ինքնասպանություն է գործել։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։