ԳլխավորԼուր

Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է 15-ամյա տղայի կախված դին

Հունիսի 28-ին, ժամը 21:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչը ահազանգել է ոստիկանության Մարտունու բաժին և հայտնել, որ գյուղի ծայրամասում գտնվող անասնագոմերից մեկում հակի թելից կախված վիճակում հայտնաբերել է իր որդու դին, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները անասնագոմում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 15-ամյա Շ. Բ.-ի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Մահացած երեխան ընտանիքի կրտսեր որդին էր: