ԳլխավորԼուր

Ուսանողի ինքնասպանությունը Թուրքիայում բողոքի ալիք է բարձրացրել. տեսանյութ

Հունվարի 14-ին բազմաթիվ երիտասարդներ բողոքի ակցիա են անցկացրել Ստամբուլի Տակսիմ հրապարակում՝ բժշկականի ուսանող Էնես Կարայի ինքնասպանությունից հետո, տեղեկացնում է Cumhuriyet պարբերականը։ Հիմնական կարգախոսը եղել է «Էնեսը մեր խիղճն է»։

Ոստիկանները բերման են ենթարկել մի քանի տասնյակ ցուցարարների։

Քեմալիստների կուսակցությունը կոչ է արել կառավարությանն անհապաղ ազատ արձակել ձերբակալված երիտասարդներին։

Էնես Կարա

Ֆիրատ համալսարանի բժշկական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Էնես Կարան օրեր առաջ ինքնասպանություն է գործել 19 տարեկանում՝ թողնելով տեսաձայնագրություն, որտեղ խոսում է իր արարքի դրդապատճառների մասին։ Նա մասնավորապես նշել է, որ չի կարողանում իր սիրած մասնագիտությամբ սովորել, ապրում է «Նուր» ընկերության կրոնական հանրակացարանի ճնշող միջավայրում, որտեղ նրան տեղավորել է հայրը այն դեպքում, երբ ինքն իրեն աթեիստ է համարում, բայց այդ մասին ծնողներին չի ասել։

Նրա մահը հուզումների ալիք է առաջացրել Թուրքիայում։