ԳլխավորԼուր

Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով ընդունել է ուսանողների և աշակերտների

Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով ընդունել է ուսանողների և աշակերտների

ԿԳՄՍ նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է աշակերտների և ուսանողների՝ լսելու նրանց դիտարկումները, հուզող խնդիրներն ու առաջարկները։

Հանդիպման ընթացքում մասնակիցները բարձրացրել են մի շարք հարցեր, այդ թվում՝ կրթաթոշակների տրամադրման, քննական թեստերի բարդության, հայերենի տիրապետման հստակ չափանիշների սահմանման և այլնի վերաբերյալ։

Նախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար` ընդգծելով, որ ներկայացված հարցերը կքննարկվեն գործընկերների հետ։ Նա նաև հայտնել է, որ այս ձևաչափով հանդիպումները լինելու են շարունակական և կայանալու են յուրաքանչյուր ուրբաթ՝ ապահովելով աշակերտների և ուսանողների ավելի ակտիվ ներգրավվածությունը կրթական համակարգի բարելավման գործընթացում։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews