Գլխավոր

Վճարվող պրակտիկա՝ ուսանողների համար

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը աշխատանքային վճարվող պրակտիկա է առաջարկում բակալավրիատի ու մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողներին։

«Վճարվող պրակտիկան «Դասավանդի՛ր, Հայաստան»-ում բուհական ավարտական կուրսերի (միայն Հավաքագրման բաժին կարող են դիմել նաև բակալավրիատի 2-րդ և 3-րդ, ինչպես նաև մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները-խմբ.) բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար հնարավորություն է մասնակցելու մեր գործունեությանը։ Պրակտիկանտները ներգրավվելու են մեր բոլոր բաժիններում։ Մեզ անհրաժեշտ են պրակտիկանտներ ուսումնական տարբեր բնագավառներից։

Մեզ մոտ պրակտիկանտները վճարվում են ամսական 100,000 ՀՀ դրամի չափով (համախառն)։ Պրակտիկան մեկնարկում է հունվարին և ավարտվում հունիսին։ Ծրագրի ավարտին պրակտիկանտներին առաջարկվում է միանալ մեր Առաջնորդության զարգացման ծրագրին։

…Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (résumé) ներկայացնել Spark Hire հարթակի միջոցով՝ այստեղ:

Խնդրում ենք նաև տեսաձայնագրել միակողմանի առցանց հարցազրույց Spark Hire հարթակում, որի միջոցով մենք կկարողանանք ավելի լավ ճանաչել Ձեզ և որոշել, թե որ բաժինն ավելի համապատասխան կլինի Ձեր հմտություններին և մասնագիտական որակավորմանը»,-մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։

Առավել մանրամասն՝ այստեղ։