ԱրցախԳլխավորԼուր

Վանաձորի պետական համալսարանի ռեկտորը հանդիպել է արցախցի ուսանողների հետ

Արցախցի ուսանողները ՎՊՀ-ում

Հոկտեմբերի 17-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի Smart Caffe՛-ում տեղի ունեցավ հանդիպում ռեկտոր Ռուստամ Սահակյանի, դեկանների, կրթական գործընթացների կառավարման բաժնի ղեկավարի  և համալսարանում ուսումնառությունը վերսկսած արցախցի 28 ուսանողների հետ:

Տեղեկությունը հայտնում են ՎՊՀ լրատվական ծառայությունից։

Հանդիպման գլխավոր նպատակը՝ ՀՀ կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգին ծանոթացնելն էր:

Ռ. Սահակյանը ներկայացրեց նաև 2023-2024 ուստարվա ընթացքում արցախցի ուսանողների ընդունելության և ուսումնառության հետ կապված հարցերը, խոսեց քննություններին նրանց  մասնակցությունն ապահովելու  մասին: Ոլորտի պատասխանատուներն անդրադարձան նաև ուսանողների կողմից բարձրաձայնված հարցերին:

Հավելենք, որ Արցախից բռնի տեղահանված ուսանողների թիվը մոտ 4600 է։ Հոկտեմբերի 18-ի տվյալներով՝ նրանցից 1155-ն արդեն հաշվառվել է ՀՀ պետական բուհերում և դրանց մասնաճյուղերում, ավելի քան 1000-ը՝ քոլեջներում և ուսումնարաններում։

ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանը հանդիպել է արցախցի ուսանողների հետ
ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանը հանդիպել է արցախցի ուսանողների հետ
Արցախցի ուսանողները ՎՊՀ-ում
Արցախցի ուսանողները ՎՊՀ-ում