ԳլխավորԼուր

Մերձմոսկվայում դաժանաբար սպանվել են ռուսական ռոքի լեգենդ Ստաս Նամինի որդին ու զոքանչը

Ստաս Նամինը որդու՝ Արտեմ Միկոյանի ու երրորդ կնոջ՝ Գալինայի հետ

Մերձմոսկվայում դաժանաբար սպանվել են ռուսական ռոքի լեգենդ  Ստաս Նամինի որդին և զոքանչը: SHOT-ը գրում է, որ ռեժիսոր Արտեմ Միկոյանն ու նրա տատիկը՝ Պոլինա Տկաչենկոն, դանակի բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերվել են ամառանոցում։

Երաժշտի 85-ամյա զոքանչին եւ նրա 30-ամյա որդուն սպանել են երեկ երեկոյան Իստրինսկի շրջանի Կրյուկովո գյուղի քոթեջում: Ընդ որում, քննիչները պայքարի հետքեր չեն հայտնաբերել, տան բոլոր իրերը մնացել են նույն տեղում ։

Մարդասպանին հաջողվել է բռնել տաք հետքերով։ Սպանության մեջ կասկածվում է Ստաս Նամինի ավագ որդին՝ Ռոման Միկոյանը։

Ռոման Միկոյան
Ռոման Միկոյան
Ստաս Նամինը որդու՝ Արտեմ Միկոյանի հետ
Ստաս Նամինը որդու՝ Արտեմ Միկոյանի հետ