ԳլխավորԼուր

Adobe ընկերության ղեկավար Շանթանու Նարայենին շնորհվել է Պոլիտեխնիկի պատվավոր դոկտորի կոչում

Adobe ընկերության ղեկավար Շանթանու Նարայենը

Adobe ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենին հոկտեմբերի 18-ին Պոլիտեխնիկում շնորհվել է պատվավոր դոկտորի կոչում, տեղեկանում ենք բուհի ռեկտոր Գոռ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից:

«Պարոն Նարայենը Պոլիտեխնիկ այցի ընթացքում հանդիպել է պրոֆեսորադասախոսական և ուսանողական համակազմի ներկայացուցիչների հետ: Միջոցառման ընթացքում մեր ուսանողները հնարավորություն ունեցան իրենց հարցերը ուղղել տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրում ունեցող անհատին:

Իմ ելույթում կարևորել եմ հանդիպմանը մեր ուսանողների` ապագա տեխնոկրատների մասնակցությունը, ովքեր ապագայի աշխարհը փոխող մասնագետներն են ու տեսնելով պարոն Նարայենին, առավելագույնս պետք է ոգևորվեն, հավատան իրենց ուժերին և այն բանին, որ գիտելիքը կարող է փոխել աշխարհը և մեր մտածողությունը: Տեխնոլոգիաները կարող են ստեղծել նոր արժեքներ, և դրանց շնորհիվ կարող են պահպանել պատմական արժեքները»,-մասնավորապես նշված է գրառման մեջ։

Պոլիտեխնիկի ուսանողները
Պոլիտեխնիկի ուսանողների հանդիպումը Adobe ընկերության ղեկավար Շանթանու Նարայենի հետ
Adobe ընկերության ղեկավար Շանթանու Նարայենին Պոլիտեխնիկում շնորհվել է պատվավոր դոկտորի կոչում