ԳլխավորԼուր

Տեղի ունեցավ Պոլիտեխնիկի ՄՏԴ ինստիտուտի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Հունիսի 30-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ մասնաշենքի Մեծ դահլիճում տեղի ունեցավ Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի 2020-2021 ուսումնական տարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում են բուհի լրատվական ծառայությունից։

Ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Էլբակ Էլբակյանը, Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի տնօրեն Գագիկ Մուսայելյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողների ծնողներ և հյուրեր։

Շրջանավարտներին ողջունեցին և շնորհավորեցին ՀԱՊՀ ռեկտոր Գ․ Վարդանյանը, Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի տնօրեն Գագիկ Մուսայելյանը։

Այս տարի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտը բակալավրի կրթական ծրագրով ավարտել է 142 ուսանող, իսկ մագիստրոսական կրթական ծրագրով՝ 21-ը։

Հաջորդող օրերին համալսարանում շարունակվելու են ուսանողների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունները։

Comment here