ԳլխավորԼուր

ՎՊՀ մագիստրոսներին դիպլոմներ են հանձնվել Սանահինում

ՎՊՀ մագիստրոսներին դիպլոմներ են հանձնվել Սանահինում

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հուլիսի 18-ին ներկա է եղել Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի այս տարվա շրջանավարտ մագիստրոսների դիպլոմների հանձնման արարողությանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Միջոցառումը տեղի է ունեցել Սանահին վանական համալիրի Գրիգոր Մագիստրոս Պահլավունու անվան ճեմարանում: Ներկա են եղել նաև համայնքային իշխանության և հոգևոր դասի ներկայացուցիչներ։

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, որը նաև բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, շնորհավորել է շրջանավարտներին, ողջյունի խոսքով հանդես է եկել նաև բուհի ռեկտոր Ռուստամ Սահակյանը։

Միջոցառման ընթացքում մագիստրոսի որակավորում է շնորհվել Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի՝ այս ուստարվա 49 շրջանավարտի։

ՎՊՀ մագիստրոսներին դիպլոմներ են հանձնվել Սանահինում

ՎՊՀ մագիստրոսներին դիպլոմներ են հանձնվել Սանահինում

ՎՊՀ մագիստրոսներին դիպլոմներ են հանձնվել Սանահինում