ԳլխավորԼուր

ՃԿՊԱ-ն եւս 234 շրջանավարտ տվեց

Այսօր՝ հուլիսի 21-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ԱԻ նախարարի, նախարարության եւ բուհի ղեկավարության մասնակցությամբ, հանդիսավոր պայմաններում հանձնվեցին ՃԿՊԱ 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմները: Ակադեմիայի միջին մասնագիտական եւ բակալավրի կրթական ծրագիրն ավարտեց 234 ուսանող՝ 170 բակալավր (որից 23-ը՝ գերազանցությամբ), 64՝ միջին մասնագիտական (որից 13-ը՝ գերազանցությամբ):

Միջին մասնագիտական կրթական ծրագրի շրջանավարտների կեսը ցանկություն ունի կրթությունը շարունակել ՃԿՊԱ բակալավրի կրթական ծրագրում:

Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցել են նաեւ ՃԿՊԱ 90 ուսանող, որոնցից 16-ը զոհվել է, 8-ը՝ վիրավորվել: Դիպլոմների հանձնման արարողության ժամանակ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը «Անվեհեր փրկարար» մեդալով պարգեւատրեց պատերազմի մասնակցած եւ վիրավորված շրջանավարտ Ալբերտ Շահոյանին: Ակադեմիայի մեկ այլ շրջանավարտ՝ ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Գինեսի բազմակի ռեկորդակիր Յուրի Սաքունցը պարգեւատրվեց «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով:

Մինչ օրս ակադեմիան տվել է ավելի քան 2215 շրջանավարտ, որոնցից 36-ն աշխատում է ակադեմիայում, այլոք՝ արտակարգ իրավիճակների, պաշտպանության նախարարությունների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության տարբեր ստորաբաժանումներում:

Իսկ ՃԿՊԱ-ում ընթացքի մեջ է 2021-2022 ուսումնական տարվա ընդունելությունը: Այդ մասին առավել մանրամասն՝ այստեղ։

Comment here