Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Ժապավենների վրա կորցրած հայրենի բնակավայրերի անուններն են

«Արցախի շրջանավարտներն են։ Ժապավենների վրա իրենց կորցրած հայրենի բնակավայրերի անուններով։

Ու իրենց ոչ մեր «կներեք»-ն ա սփոփելու, ոչ էլ մեր անտարբերությունը։ Իրենք իրենց տուն պիտի վերադառնան։ Սա մեր առաքելությունը պետք է դառնա», իր ֆեյսբուքյան էջում գրել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։

Արցախյան 44-օրյա պատերազմում հրադադար հաստատելուց հետո թշնամու ժամանակավոր վերահսկողության տակ է անցել Արցախի 192 բնակավայր՝ 185 գյուղ, 7 քաղաք, 108 հանրակրթական դպրոց, իսկ Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանը լուծարվել է, որտեղ սովորում էին ավելի քան 100 աշակերտներ։

Comment here