Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուրՄի կտոր երգ

System Of A Down-ի Genocidal Humanoidz-ը. դրամահավաք` հանուն Արցախի

System Of A Down ռոք խումբը թողարկել է Genocidal Humanoidz երգի տեսահոլովակը՝ Արցախին օգնությանն ուղղված դրամահավաք իրականացնելու նպատակով։ Տեսահոլովակի ռեժիսորներից մեկը խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանն է։

Ավելի վաղ խմբի ֆեյսբուքյան էջում նշվել էր, որ System of a Down-ը հունվարի 30-ին կազմակերպում է առցանց դրամահավաք ՝ աջակցելու Արցախի պատերազմում վիրավորված զինծառայողներին:

«2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված հրադադարի հայտարարությունից հետո հակամարտության ընթացքում վիրավորված հերոսները շարունակում են պրոթեզավորման, առաջադեմ բուժման և բժշկական օգնության խիստ կարիք ունենալ: Մենք կազմակերպում ենք ուղիղ հեռարձակմամբ դրամահավաք միջոցառում, որպեսզի գումար հավաքենք ձեռքերը և ոտքերը կորցրած հարյուրավոր զինվորների վերականգնման և վերջույթների պրոթեզներով ապահովման համար:

Ֆինանսավորումը կօգնի նաև լազերային թերապիայի ներդրմանը` սպիտակ ֆոսֆորի քիմիական այրվածքները բուժելու, սպիները մեղմացնելու և ծանր ցավը նվազեցնելու համար: Ուղիղ հեռարձակումից ստացված բոլոր միջոցները կտրամադրվեն այս գործին»,-ասված է գրառման մեջ:

Comment here