ԳլխավորԼուր

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Բակո Սահակյանին

Արցախի Հանրապետության երրորդ նախագահ (2007 թ. հուլիսի 19-2020 թ. մայիսի 21) Բակո Սահակյանի 60-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Հարգելի ՛ Բակո Սահակի

Ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս՝ Ձեր հոբելյանի կապակցությամբ:

Ձեր կյանքի մի զգալի հատվածը Դուք նվիրաբերել եք Հայրենիքին ծառայելու անձնվեր առաքելությանը: Մեկ անգամ ևս արձանագրում եմ, որ Ձեր առաջնորդությամբ ավելի քան մեկ տասնամյակ Արցախի Հանրապետությունը ունեցել է իր զարգացման ու առաջընթացի լավագույն տարիները: Շնորհակալ եմ մեր համատեղ ու արդյունավետ աշխատանքի համար: Համոզված եմ՝ վաստակած հանգստի պայմաններում անգամ Ձեր կուտակած երկարամյա փորձն ու գիտելիքները շարունակելու եք ծառայեցնել ի շահ մեր ժողովրդի և պետականության ամրապնդման:

Ձեր կյանքի այս նշանակալի օրվա առթիվ ի սրտե մաղթում եմ քաջառողջութուն, ընտանեկան ներդաշնակություն և երկար տարիների կյանք»,-նշված է ուղերձում։

Comment here