ԱՀ ԿԳՄՍ նախարարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում Արցախի Հանրապետության բոլոր այն երեխաները, որոնք տարրական կրթության առաջին տարին կսկսեն 2021-2022 ուսումնական տարում, կստանան դպրոցական պարագաների հավաքածու (պայուսակ, գրենական պիտույքներ)։ Տեղեկությունը հայտնում են ԱՀ ԿԳՄՍՆ-ից։
Հաշվի առնելով պատերազմի առաջացրած սոցիալ-տնտեսական խնդիրները՝ նպատակն է օգնել այն ընտանիքներին, որոնք նախապատրաստում են երեխաներին դպրոց գնալու համար։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։