ԳլխավորԼուր

Հալիձորում 77-ամյա տղամարդը ծառից ընկել ու գլորվել է ձորը

Օգոստոսի 18-ին, ժամը 17:48-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր գյուղի շենքերից մեկի հարևանությամբ քաղաքացին ընկել է ծառից և հայտնվել ձորում. քաղաքացուն ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բ․ Ս․-ն  (ծնված 1944 թ.) ճանապարհից գլորվել է ձորը (մոտ 50 մ):

Փրկարարները քաղաքացուն հանել են ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս տեղափոխվել է Կապան քաղաքի ԲԿ։

Comment here