ԳլխավորԼուր

Ուժգին քամուց ծառը կոտրվել ու փակել է Երեւանի Բաղրամյան պողոտան

Արտակարգ իրավիճակների նախարարություն ԱԻՆ

Հուլիսի 2-ին, ժամը 21։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 24 հասցեում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում՝ դարձնելով այն անանցանելի, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։

Comment here