ԳլխավորԼուր

Երևանում ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել. բուժօգնության է դիմել 55 մարդ

Այսօր Բաղրամյան պողոտայում բախումներ են եղել ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև, որոնք հունիսի 9-ից նստացույց են անցկացնում այդտեղ։

Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Քաղաքացիներից մեկը ձեռքի լուրջ վնասվածք է ստացել։

Ընդհանուր առմամբ՝ բուժօգնության է դիմել 55 քաղաքացիական անձ և ոստիկան։

Բախումներ Երեւանի Բաղրամյան պողոտայում
Բախումներ Երեւանի Բաղրամյան պողոտայում (12 հունիսի, 2024 թ.)

Մայիսի 4-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղից դեպի Երևան  մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը, որը առաջնորդում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Երթի մասնակիցները Երևան հասան մայիսի 9-ին, որտեղ բազմամարդ հանրահավաքի ժամանակ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Մայիսի 10-ից մեկնարկեցին անհնազանդության ակցիաները։

Մայիսի 26-ի հանրահավաքում հայտարարվեց, որ շարժման՝ վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։ Դրանից հետո նա կոչ արեց շարունակել անհնազանդության խաղաղ ակցիաները։