ԳլխավորԼուր

Հայաստանում ֆրանսիական համալսարանում բացվել է Խաղաղության եռօրյա շրջիկ դպրոցը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Հայաստանում ֆրանսիական համալսարանում մասնակցել է Խաղաղության եռօրյա շրջիկ դպրոցի բացման արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտնիյին, «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Սալվա Նակուզին:

Եռօրյա դպրոցի շրջանակում գլոբալ կառավարման, միջնորդության և խաղաղության կառուցման, կլիմայական փոփոխությունների և արհեստական բանականության մասին բանախոսություններով հանդես կգան Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեր Ռաֆարենը, պրոֆեսոր Բերտրան Բադին, գիտնականներ, դասախոսներ: