ԳլխավորԼուր

Ֆրանսիայի նախկին վարչապետը կայցելի Երևան. նա դասախոսություն կկարդա Հայաստանում ֆրանսիական համալսարանում

Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ)

Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) հունիսի 12-14-ը կհյուրընկալի  Խաղաղության շրջիկ դպրոցը։ «Առաջնորդները հանուն խաղաղության» նախաձեռնության հետ համագործակցությամբ կազմակերպված այս դպրոցի նպատակն է սովորեցնել երիտասարդներին հակամարտությունների կարգավորման մեթոդները և հաղորդակից դարձնել խաղաղության և ժողովրդավարության արժեքներին։

Որպես հիմնական բանախոս բացման խոսքով հանդես կգա Ֆրանսիայի նախկին վարչապետ ( 2002 — 2005), «Առաջնորդները հանուն խաղաղության» նախաձեռնության նախագահ Ժան-Պիեր Ռաֆարենը այնուհետև ելույթ կունենան անվանի միջազգային փորձագետներ, ինչպիսիք են՝ քաղաքագիտության պրոֆեսոր Բերտրան Բադին, Geneva Call-ի հիմնադիր Էլիզաբեթ Դեկրե-Ուորները, Ֆրեդերիկ էսպոսիտոն, Սևան Գարիբյանը և այլք։ Վերջիններս կխոսեն գլոբալ կառավարման, կլիմայական փոփոխությունների և արհեստական բանականության, ինչպես նաև միջնորդության և խաղաղության կառուցման մասին։

Աշխատանքային լեզուն անգլերենն է՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ։

Բացման արարողությանը ներկա կլինի նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Միջոցառումը կմեկնարկի հունիսի 12-ին՝ ժամը 09։00-ին, ՀՖՀՀ Ա դահլիճում (Երևան 0037, Դավիթ Անհաղթի 10):