Փարիզի քաղաքապետարանը և Ճարտարապետության, քաղաքաշինության և շրջակա միջավայրի պահպանության խորհուրդը (CAUE) հայտարարում են «Փարիզի Աստվածամոր տաճարի շինհրապարակի ցանկապատի ձևավորում» խորագրով ուսանողական մրցույթ, հայտնում է sortiraparis.com-ը։
Մրցույթը կտևի 2025-ի աշնանից մինչև 2028 թվականը։
Հաղթող ութ նախագծեր աշխատանքները 7-17 ամսվա ընթացքում կներկայացվեն մեծ ձևաչափով՝ 30-80 մետր մակերեսով տաղավարներում: Յուրաքանչյուր հաղթող թիմ կստանա 2000-ական եվրո, ինչպես նաև մայրաքաղաքի կենտրոնում հանդես գալու բացառիկ հնարավորություն: Ի դեպ, պարսպի երկարությունը մոտ 400 մետր է։
Մրցույթի պաշտոնական բացումը տեղի կունենա ապրիլի 10-ին։ Մասնակցության հայտերն ընդունվում են այդ օրվանից մինչև մայիսի 27-ը:
Հիշեցնենք, որ միջնադարյան տաճարը հրդեհվել էր 2019 թվականի ապրիլի 15-ին։ Վերականգնողական աշխատանքներն ավարտվել են 2024 թ. դեկտեմբերին, ծախսվել է 700 մլն եվրո։ Ամսական տաճար է այցելում մոտ 1 մլն մարդ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews