ԳլխավորԼուր

Արդյոք ճի՞շտ են «Վերջին զանգ»–ի միջոցառումներն արգելելու մասին լուրերը. պատասխանում է նախարարը

ԿԳՄՍՆ-ն կազմակերպում է կրթամշակութային «Վերջին զանգ»–ի մրցույթ, ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով պատգամավոր Մարինա Ղազարյանի հարցին՝ արդյոք ճի՞շտ են «Վերջին զանգ»-ի միջոցառումներն արգելելու մասին լուրերը:

Նախարարը վստահեցրեց, որ որևէ արգելքի մասին խոսք չկա:

«Ամեն տարի մեր շրջանավարտներին հորդորում ենք, որ չմոռանան, թե ինչի մասին է «Վերջին զանգը»: Դա իրենց կյանքի որոշակի փուլն ամփոփելու, այդ օրն իրենց հույզերը միասին կիսելու, գուցե իրենց գնահատանքի խոսքերն իրենց ուսուցիչներին փոխանցելու, իրենց ընկերների հետ այդ օրը նշելու ժամանակն է: Սակայն ժամանակի հետ մոռանում ենք այդ բովանդակությունը և ամբողջ շեշտադրումը տանում ենք նյութական որոշակի ցուցամոլության, որտեղ անգամ խոսքը հասնում է աներևակայելի բաների, թե քանի խցիկով քանի կողմից պետք է նկարվի միջոցառումը, քանի հարյուր հազար դրամ պետք է տրամադրվի սցենարների գնման համար, որոնք բացարձակապես չեն արտահայտում որևէ երեխայի միտքն ու էմոցիան»:

Ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews