ԳլխավորԼուր

Երգի միջազգային մրցույթում Նարեկ Ասատրյանն արժանացել է գլխավոր, Կարինե Վարդանյանը՝ 3-րդ մրցանակի

Երգի միջազգային մրցույթում Նարեկ Ասատրյանն արժանացել է գլխավոր, Կարինե Վարդանյանը՝ 3-րդ մրցանակի

Հունիսի 29-ից հուլիսի 3-ը Մոլդովայի Հանրապետության Քիշնև քաղաքում տեղի է ունեցել «Radient Ray of music» երգի միջազգային մրցույթը, հայտնում են Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջից։

Մրցույթին այս տարի մասնակցում էին 12 երկիր՝ Հայաստան, Մոլդովա, Ուկրաինա, Բուլղարիա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Իտալիա, Ղազախստան, Իսրայել, Բոսնիա և Հերցեգովինա:

«Միջազգային հեղինակավոր այս մրցույթում Հայաստանը ներկայացնող երկու պատվիրակները՝ Նարեկ Ասատրյանը և Կարինե Վարդանյանը փայլուն ելույթ են ունեցել։ Երկու մրցութային օրերի արդյունքում Նարեկ Ասատրյանը, ժյուրիի առավելագույն միավորները վաստակելով, արժանացել է մրցույթի գլխավոր մրցանակին, իսկ Կարինե Վարդանյանը՝ 3-րդ մրցանակի:

Այս պահին հայաստանյան պատվիրակությունը դեռ Մոլդովայում է»,-նշված է ֆեյսբուքյան գրառման մեջ։