Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն աշխատանքի է հրավիրում համակարգչային ցանցի ադմինիստրատորի, որը կիրականացնի Ընկերության համակարգչային ցանցի նախագծման, փոփոխման, բարելավման աշխատանքները և կապահովի համակարգչային տեխնիկայի և ցանցի անխափան աշխատանքը: Աշխատանքի համար կարող են դիմել նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական կուրսերում սովորող անձինք:
Աշխատանքային գործառույթներին, պահանջվող որակավորումներին և դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ Առաջին ալիքի պաշտոնական կայքում։
Դիմելու վերջնաժամկետը հուլիսի 31-ն է։