ԳլխավորԼուր

Ո՞վ կարող է լինել փորձնակ․ առաջարկվում է հստակեցնել աշխատանքային պրակտիկայի պայմանները. ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ ԱԺ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել ու դրական եզրակացություն են ստացել Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները։ Փաթեթը ներկայացրել է կառավարությունը։ Մշակման փուլում տեղի են ունեցել հանրային քննարկումներ ու խորհրդարանական լսումներ։

Գործատու-աշխատող փոխհարաբերություններում հստակեցումներ են կատարվել, օրինակ՝ թե որն է կոչվում աշխատավայր, վերանայվել են արձակուրդին ու թոշակին վերաբերող հոդվածները, աշխատանքից ազատվելու կարգը, առաջարկվել է աշխատավայրում փորձնակի ինստիտուտ ներդնել եւ այլն։

Մանրամասները՝ տեսանյութում։