Մեկնարկել է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի PMI Science գիտահետազոտական կենտրոնի InKompass վարձատրվող փորձնակության ծրագիրը։
Այս տարի այն իրականացվելու է երկու ուղղվածությամբ ՝ գիտական և բիզնես։ Այս փուլում կարող են դիմել այն ուսանողներն ու մասնագետները, ովքեր ցանկանում են աշխատել տվյալագիտության, նորարարության, նախագծերի համակարգման և այլ գիտական ուղղվածություններով։ Բիզնես ուղղվածության դիմումները կընդունվեն մի փոքր ուշ՝ աշնանը։
Ծրագրի մասին
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը հերթական անգամ հնարավորություն է ընձեռնում նորավարտ մասնագետներին ու վերջին կուրսերի ուսանողներին օգտագործել իրենց գիտելիքն ու հղկել իրենց մասնագիտական կարողությունները։ Արդեն 8 տարի է, ինչ InKompass վարձատրվող պրակտիկայի ծրագիրը վեց ամիս շարունակ օգնում է փորձնակներին իրենց նպատակների իրականացման գործում։
Այս անգամ ծրագրի յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կստանս կատարելագործել իր մտահաղացումները տվյալագիտության, տվյալների վերլուծության, տեղեկատվական համակարգերի, գիտության և շատ այլ ոլորտներում։
Անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով և հետևել հաջորդ քայլերին։
Հարցերի դեպքում հասանելի է 095 588022 հեռախոսահամարը։