ԳլխավորԼուր

Ucom-ը երիտասարդներին հրավիրում է աշխատանքի

«Եթե ակտիվ եք, սիրում եք շփվել, ունեք հաղորդակցման լավ հմտություններ և փնտրում եք Ձեր սրտի աշխատանքը, սպասում ենք Ձեզ մեր վաճառքի և սպասարկման թիմում»,-հայտնում են բջջային կապի օպերատոր ու ինտերնետ-պրովայդեր Ucom ընկերությունից։

Աշխատանքի նկարագրությունը`

Վաճառքի և սպասարկման մասնագետը պատասխանատու է լինելու Յուքոմ բաժանորդներին մատուցվող ծառայությունների վերաբերյալ բոլոր տեսակի հարցերին արդյունավետորեն և ժամանակին պատասխանելու, նոր և գործող առաջարկների, սակագների և ծառայությունների մասին տեղեկատվություն տրամադրելու, խնդիրների դեպքում աջակցություն ցուցաբերելու համար:

Նոր թիմակիցներ փնտրելիս մեզ համար կարևոր է ոչ միայն աշխատանքային փորձը, այլև մարտահրավերներին դիմագրավելու պատրաստակամությունն ու արագ սովորելու ունակությունը:

Աշխատանքի պարտականություններ`

• Հաճախորդներին տրամադրել ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների, հատուկ առաջարկների, սակագնային պլանների վերաբերյալ տեղեկություն,

• Իրականացնել Ընկերության կողմից ներկայացվող ծառայությունների և սարքավորումերի վաճառք, ընդունել վճարումներ հաճախորդներից,

• Իր իրավասությունների սահմաններում, ըստ ընթացակարգի, կատարել այլ առաջադրանքներ և հանձնարարություններ,

• Բացահայտել հաճախորդների պահանջները և անել համապատասխան առաջարկներ։

Պահանջված որակավորում՝

• Բարձրագույն կրթություն,

• Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,

• MS Office (Excell, Word) իմացություն,

• Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,

• Բանավոր հաղորդակցման հմտություններ,

• Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն,

• Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն:

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել career@ucom.am էլ. հասցեին` վերնագրի դաշտում նշելով հաստիքի անվանումը՝ «Վաճառքի և սպասարկման մասնագետ»:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն անհրաժեշտ հմտություններին համապատասխան անձինք:

Հ․Գ․ Վերնագրի դաշտը սխալ նշելու դեպքում ձեր ինքնակենսագրականի դիտարկվելու հավանականությունը մի փոքր պակասում է ։)